Մաքսային խորհրդատվություն ստանալը ապրանք ներմուծողների և արտահանողների համար մաքսային գործընթացներին պատրաստ լինելու կարևոր քայլ է: Մաքսային բարդ ու երբեմն խճճված գործընթացներում առանց խորհրդատվության և միայնակ կողմնորոշվելը կարող է իսկական մարտահրավեր դառնալ:
Ահա մի տարածված սխալ կարծիք, որը կարող է հանդիպել մաքսային գործընթացներին պատրաստվելիս և դրանց ընթացքում: Շատերը սխալմամբ կարծում են, որ մաքսային խորհրդատվություն ստանալու համար պետք է դիմել մաքսային մարմիններին: Իրականում, մաքսային մարմինները մաքսային խորհրդատվություն չեն տրամադրում: Հետևաբար, Ձեզ հուզող շատ հարցեր մաքսային մարմիններին դիմելիս կմնան անպատասխան:Պետք է հիշել, որ մաքսային մարմինների գործառույթն այլ է: Մաքսային խորհրդատվություն տրամադրողներին պետք չէ պետական այս մարմնում փնտրել:
Հենց սա է պատճառը, որ մաքսային մարմինները մաքսային խորհրդատվություն ստանալու համար իրենց դիմող ներմուծողներին և արտահանողներին ուղղորդում են դեպի մաքսային բրոքերներ:
Այսօր ամբողջ աշխարհում և Հայաստանում մաքսային բրոքերի ինստիտուտը կարևոր նշանակություն ունի մաքսային ընթացակարգերում ներգրավված արտահանողների և ներմուծողների համար:
Մի շարք խնդիրներ կան, որոնք մաքսային բրոքերի խորհրդատվություն ստանալիս կարող եք հեշտությամբ կարգավորել: Մաքսային բրոքերները ոլորտին լավատեղյակ են, տիրապետում են ոլորտային կարևոր կանոններին և օրենքներին:
Մաքսային մարմինների աշխատանքում կան մի շարք կանոններ և ընթացակարգեր, որոնք ներմուծողն ու արտահանողը պարզապես կարող են չիմանալ: Մաքսային բրոքերը օգնում է Ձեզ անցնել մաքսային գործընթացները առավել տեղեկացված և պատրաստ:
Մեկ այլ խնդիր է մաքսային վճարների մասին տեղեկատվության հավաքագրումը և դրանք վճարելուն պատրաստ լինելը: Մաքսային խորհրդատվության ընթացքում Դուք դեռ մինչև բեռը ներմուծելը կամ արտահանելը տեղյակ կլինեք, թե ինչ գործընթացներ են սպասվում, ինչ անհրաժեշտ մաքսային վճարներ պետք է իրականացնել տեղում: Կհասկանաք նաև, թե հենց Ձեր ապրանքը ինչ առանաձնահատկություններ ունի և արդյո՞ք դրա համար պահանջվում են առանձին մաքսային վճարներ:
Մաքսային գործընթանցներում հանդիպող սխալներից մեկն էլ մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի ոչ պատշաճ վիճակն է: Սա կարող է արհեստականորեն երկարաձգել մաքսային գործընթացները: Հենց այս պատճառով էլ կարևոր է փաստաթղթերի հավաքագրումը մաքսային բրոքերի խորհրդատվություն ստանալով՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Brokers.am-ում Դուք կգտնեք բազմաթիվ մաքսային բրոքերների և կստանաք անհրաժեշտ մաքսային խորհրդատվություն: Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ:
Դարձրեք մաքսային խորհրդատվության ստացումը խելացի և արդյունավետ Brokers հարթակի հետ: