Մաքսային բրոքերական ծառայություն ընտրելը արտահանողների և ներմուծողների համար մաքսային ընթացակարգերում իսկական օգնություն է։Պատկերացնել միայն կարելի է, թե տնտեսվարողները որքան ժամանակ և ջանքեր են ստիպված ներդնել մաքսային կանոններից և օրենքներից ինքնուրույն գլուխ հանելու և չսխալվելու համար։
Նախ ուզում ենք հիշեցնել, որ վստահելի մաքսային բրոքերական ընկերության հետ պետք է կնքվի պայմանագիր, հակառակ դեպքում դուք ապահովագրված չեք խաբեությունից և գումարի կորստից։
Այսպիսով, մաքսային բրոքերական ծառայության դիմելով կարող եք ստանալ գործառույթների մի ամբողջ փունջ։
·Մաքսային փաստաթղթերի կազմում- մաքսային փաստաթղթերի գրագետ կազմումը մաքսային մարմիններում խնդիրների չհանդիպելու կարևոր պայման է։ Մաքսային բրոքերական ծառայությունը կօգնի կազմել համապատասխան փաստաթղթեր գրագետ կերպով։
·Պակաս կարևոր չէ հավաստագրերի, լիցենզիաների, թույլտվությունների և այլ փաստաթղթերի ձևակերպումը- կախված բեռի տեսակից մաքսային բրոքերները կուղղորդեն, թե ձեզ ինչ տեսակի հատուկ փաստաթղթեր են հարկավոր
·Ներմուծման, արտահանման և տրանզիտ փոխադրման հայտարարագրերի ձևակերպում- մաքսային բրոքերը կարող է հանդես գալ հայտարարատուի դերում և ներկայացնել այն մաքսային ծառայություն,
·Մաքսային պահեստից փաստաթղթերի ստացում- այլևս ստիպված չեք ինքնուրույն հաղթահարել փաստաթղթերը տանելու, բերելու, վերցնելու գործընթացները
·Բեռի տեղափոխում պատվիրատուի հասցեով- մաքսային բրոքերը կհոգա, որ ապրանքը ձեզ հասնի ապահով կերպով՝ արդեն մաքսազերծված և մաքսային բոլոր գործընթացներով անցած
Ինչպես հասկանում ենք, մաքսային բրոքերական ծառայություն մատուցողներին դիմելիս կարևոր է ոչ միայն փաստաթղթային հարցերի լուծումը, այլ նաև բեռի պահպանման խնդիրները լուծելը։ Մաքսային բրոքերական ծառայություն նախընտրելով կլուծեք նաև բեռների տեղափոխման և պահպանման հարցը։
Մաքսային բրոքերական ծառայություն նախընտրելու կարևոր պատճառներից մեկն էլ մաքսային խորհրդատվություն ստանալն է, որը անհրաժեշտ է ոչ միայն բուն մաքսային գործընթացների համար, այլ նախապես։ Մինչ բեռները ՀՀ կհասնեն, նախապես արդեն կարող եք պատրաստվել մաքսային ընթացակարգերին,հաշվարկել մաքսային վճարները, խորհուրդներ ստանալ նաև՝ արդյո՞ք հնարավոր է առավել մատչելի մաքսազերծում իրականացնել, ինչ խմբաքանակներով է նպաստավոր ձեռք բերել ապրանքը և այլն։
Դու՞ք էլ նախընտրում եք մաքսային գործընթացներում մաքսային բրոքերական ծառայություն մատուցողների հետ համագործակցել և անհոգ լինել մաքսային բոլոր ընթացակարգերում։
Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։
Դարձրեք ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։