Բեռնափոխադրման տենդերներ իրականացնելը այսօր դարձել է բազմաթիվ կազմակերպությունների տնտեսական գործունեության մի մասը։ Բեռնափոխադրման տենդերներին մասնակցելը նաև բեռնափոխադրողների համար շահավետ հարթակ է սեփական ծառայությունները ներկայացնելու և պատվիրատուներ գտնելու համար։ Իհարկե, այս ընթացքը իսկական մրցակցություն է բեռնափոխադրողների միջև, որոնք պետք է արժանանան պատվիրատուի ուշադրությանը։ Ի վերջո, բեռնափոխադրման տենդերների հիմնական նպատակը պատվիրատուին անհրաժեշտ ծառայությունների լավագույն տարբերակը առաջարկելն է։ Այսինքն՝ բեռնափոխադրման տենդերը մի քանի առաջարկներից մեկ կապալառուի ընտրությունն է՝ կոնկրետ պատվեր կատարելու համար։
Բեռնափոխադրման տենդերներ իրականացնելը մրցակցային գործընթաց է նախաձեռնում է գնորդը (Պատվիրատուն), կազմակերպելով մրցույթ, որպեսզի ձեռք բերի շուկայականից ցածր գներով կամ շուկայում առկա լավագույն գնային առաջարկով և չափանիշների (բնութագիր) համապատասխանությամբ բեռնափոխադրման ծառայություն:
Բեռնափոխադրման տենդերներ իրականացնելը սկսվում են Պատվիրատուի կողմից մրցույթի մասին հայտարարության և հրավերի հրապարակումով, որտեղ ներկայացնում են մրցույթի անցկացման կանոնները և հիմնական պահանջները։Բեռնափոխադրման տենդերներ անցկացվում են նաև էլեկտրոնային տարբերակով են էլեկտրոնային գնումների Armeps.am համակարգի միջոցով:
Էլեկտրոնային գնումներին մասնակցելու համար մասնակիցը պետք է գրանցվի համակարգում, որի համար նրանից պահանջվում է ունենալ նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն։
Բեռնափոխադրման տենդերների և առհասարակ տենդերների անցկացման սահմանափակումները սահմանվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով, ընդ որում օրենքով սահմանվում է, որ որոշ դեպքերում տենդերները կարող են նաև բողոքարկվել։
Բեռնափոխադրման տենդերների ժամանակ պատվիրատուն կարող է ներկայացնել նաև առանձին պահանջներ, օրինակ, որ բեռնափոխադրողը պետք է ունենա տեխնիկական որոշ ռեսուրսների առկայություն։
Մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը, մասնակիցը ներկայացնում է հրավերի պահանջներին բավարարող հայտ, դրանք կախված տենդերի անցկացումից, կարող են ներկայացվել առձեռն և էլեկտրոնային տարբերակով։
Հայտում հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում հայտը ներկայացնողին օրենքով սահմանված ժամկետներում տրվում է սխալը/թերությունը կամ անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն, որը չշտկելու դեպքում հայտերի գնահատող հանձնաժողովը մերժում է ներկայացված հայտը։
Բեռնափոխադրման տենդերը շահում է այն ընկերությունը, որը մրցույթի ավարտին ներկայացրել է նվազագույն գնային առաջարկ։ Եվ հենց նրա հետ էլ կնքվում է համապատասխան պայմանագիր։
Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրումներ, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք բեռնափոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am