Մաքսային ձևակերպում ասելով հասկանում ենք ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ փաստաթղթային և բեռնային բոլոր գործողությունների ամբողջականությունը:
Մաքսային ձևակերպում իրականացնելը վերաբերում է մեր երկրի մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներին։ Ընդ որում, մաքսային ձևակերպում իրականացվում է անկախ ապրանքի պիտանելիությունից և նշանակությունից:
Մաքսային ձևակերպման ընթացակարգը ներառում է հայտարարագրումը և զննումը։ Այս գործընթացքում ներառվում է նաև մաքսային ձևակերպումների գանձումը:
Անդրադառնանք մաքսային ձևակերպման իրականացման վայրին։ Որտե՞ղ է իրականացվում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքի մաքսային ձևակերպումը։ Այն իրականացվում է այն տարածքում, որի գործունեության գոտում է գտնվում այդ կազմակերպությունը:
Բայց լինում են դեպքեր, երբ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող կազմակերպության խնդրանքով մաքսային ձևակերպում հնարավոր է իրականացնել այլ տեղում։ Եվ նաև այլ ժամանակաշրջանում:
Մաքսային ձևակերպումը իրականացվում է մաքսատներում, ինչպես նաև համապատասխան մաքսային կետերում:
Իսկ ինչպես է իրականացվում մաքսային ձևակերպում ապրանքներ ներմուծելիս։ Մաքսային ձևակերպում, նաև ժամանակավոր ձևակերպում, իրականացվում է, ինչպես արտահանման դեպքում այնպես էլ ներմուծման:
Ներմուծողների կողմից Հայաստանի մաքսային սահմանը հատող ապրանքների ձևակերպումն իրականացվում է այն տարածաշրջանային մաքսատանը, որի բնակավայրը գտնվում է տվյալ տարածաշրջանում:
Եթե Հայաստանին մաքսային սահմանով անցնում են ապրանքներ տարանցիկ փոխադրման ռեժիմով, մաքսային ձևակերպվում չի իրականացվում։ Այս դեպքում կատարվում է միայն մաքսային հսկողություն։ Հանձնվում է փոխադրման ամփոփագիր։ Այն սովորաբար հանձնվում է 10-օրյա ժամկետում:
Կազմակերպությունների կողմից մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են ապրանքների բեռնային հայտարարագրի հետ միասին:
Կա փաստաթղթերի ցանկ, որը պետք է ներկայացնել մաքսային ձևակերպում իրականացնելիս։ Փաստաթղթերի ցանկը հաստատել է ՀՀ Կառավարությունը։
Այդ փաստաթղթերն են՝ բեռնագիրը, ապրանքի սերտիֆիկատը։ Պահանջվում են նաև պայմանագրեր ապրանքի ձեռքբերման վերաբերյալ։ Կախված ապրանքի տեսակից պահանջվում են համապատասխան թույլտվություններ և եզրակացություններ:
Մաքսային ձևակերպումներ իրականացնելիս Դուք հավանաբար կունենաք մաքսային բրոքերի ծառայությունների կարիքը։ Մաքսային բրոքերը Ձեզ կտրամադրի խորհրդատվություն մաքսային ձևակերպումների վերաբերյալ։ Ինչպես նաև մաքսային բրոքերի օգնությամբ կարող եք նախապատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Ցանկանում եք պատրաստվել մաքսային ձևակերպումներ իրականացնելուն և փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրե Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: