Մետաղի արտահանում Հայաստանից իրականացվում է մի քանի ուղղություններով։ Հայաստանից մետաղի արտահանում հիմնականում իրականացվում է դեպի Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կանադա, Հնդկաստան։
Մետաղի արտահանում իրականացվում է նաև դեպի Եվրոպական երկրներ՝ Գերմանիա, Լատվիա, Լիտվա,Շվեյցարիա։ Ի դեպ Հայաստանից Ռուսաստան արտահանվող գունավոր մետաղի կիլոգրամն ավելի թանկ է, քան դեպի Եվրոպական երկրներ արտահանվողը։
Ըստ վիճակագրության, վերջին տարիներին Հայաստանից մետաղի արտահանումը կազմել է շուրջ 228 միլիոն դոլար։
Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ մետաղները արտահանման ծավալներով երրորդն են։ Հայաստանից արտահանվում են ինչպես թանկարժեք, այնպես էլ ոչ թանկարժեք մետաղներ։ Հայաստանից արտահանվող թանկարժեք մետաղը ոսկին է։ Ոսկին հիմնականում արտահանվում է արծաթի ձուլվածքի հետ։
Անցած տարվա՝ 2021-ի առաջին ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 1 373 կգ ոսկի։ Ոսկին արտահանվում է չմշակված, կիսամշակ կամ փոշու տեսքով։ Ոսկու մաքսային արժեքը կազմել է 51.1 մլն ԱՄՆ դոլար: Ըստ վիճակագրության ոսկու արտահանման ծավալները նվազել են։ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանվող ոսկու քանակը կրճատվել է 50%-ով։
Հայաստանից արտահանվում է նաև կիսամշակ ոսկի։ Ներկրող երկրները այն հետագայում վերջնական մշակման են ենթարկում։ Այս ոսկին արտահանվում է ձուլակտորի տեսքով։ Հայաստանից վերջին տարիներին մեծ ծավալներով ոսկի է արտահանվում դեպի Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Իսկ դեպի Շվեյցարիա ոսկու արտահանումը սկսել է նվազել։
Հայաստանից արտահանվում են նաև սև մետաղներ։ Վերջին տարիներին շատ է արտահանվում նաև գունավոր մետաղների ջարդոններ և թափոններ։
Այժմ Հայաստանից մետաղների ջարդոնի արտահանումը արգելված է։Այս արգելքը կգործի առնվազն 6 ամիս։ Պատճառն այն է, որ Հայաստանում այժմ ստեղծվում են գունավոր մետաղի վերամշակման արտադրություններ։ Այստեղ մետաղի թափոնները և ջարդոնները վերամշակվում են և դառնում պատրաստի արտադրանք։
Իսկ սև և գունավոր մետաղներ արտահանող Հայաստանը ինքն էլ ունի այս մետաղների կարիքը։ Հայաստանում չկա սև և գունավոր մետաղների արտադրություն։ Եթե Հայաստանը չարտահանի սև կամ գունավոր մետաղների ջարդոններ, ապա կկարողանա երկրի ներսում դրանք վերամշակել։
Ցանկանում եք արտահանել մետաղներ և փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։