Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Փաստաթղթերի առաքում

Փաստաթղթերի առաքում

Փաստաթղթերի առաքում

Փաստաթղթերի առաքում իրականացնելու անհրաժեշտություն կարող են ունենալ և անհատները, և տարբեր կազմակերպություններ։ Զբաղված առօրյայում միշտ չէ որ ստացվում է մեր իսկ ձեռքով հասցնել անհրաժեշտ փաստաթղթերը հասցեատիրոջը։


Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դիմել փաստաթղթերի առաքում իրականացնող ծառայություններին։ Այս ծառայությունները մասնագիտացված են կարևոր և գաղտնի փաստաթղթերի, նամակների և այլ տարատեսակ փաստաթղթերի առաքման մեջ։ Սովորաբար փաստաթղթերի առաքումներն ունենում են նաև էքսպրես՝գերարագ,առաքման տարբերակ։ Պատվիրատուն կարող է սովորականից արագ հասցնել իր փաստաթղթերը հասցեակետ։


Այս ծառայություններն ունեն բազմաթիվ առավելություններ։ Նախ հնարավոր է արագ և արդյունավետ դարձնել հաղորդակցությունը։ Այսպես հնարավոր է օպտիմիզացնել կապը օրինակ գլխավոր գրասենյակի և նրա ստորաբաժանումների կամ բիզնես գործընկերների միջև։


Մինչև կորոշեք, թե որ ընկերությանը վստահել կարևոր փաստաթղթերի առաքումը, նախ ուսումնասիրեք դրա գործունությունը։ Կարդացեք և լսեք ծառայության որակի մասին կարծիքները։ Ի վերջ, այլ հաճախորդների փորձառությունը կօգնի կատարել ճիշտ ընտրություն։


Փաստաթղթերի առաքում իրականացնելիս դրանք անփույթ վիճակում առաքողին հանձնելը տհաճ հետևանքներ կարող է ունենալ։ Հետևաբար առաքելուց առաջ ճիշտ փաթեթավորեք ձեր փաստաթղթերը։ Նախ համոզվեք, որ ծրարը սոսնձված է և չկա այն աննկատ բացելու հնարավորություն։


Եթե ձեր կողմից ուղարկվող փաստաթուղթը գաղտնի է, համոզվեք, որ ծրարը չի թափանցում և որևէ մեկը այն չի կարող կարդալ։ Կան ամուր գունավոր պլաստիկե ծրարներ, որոնք կնքվում են սոսնձով:


Համոզվեք նաև, որ ծրարը վնասված չէ, օրինակ դրա վրա չկան բաց հատվածներ։ Դրանք տեղափոխելիս կարող են էլ ավելի բացվել և պատռվել։ Ընտրեք կոշտ ծրարներ, որպեսզի փաստաթուղթը տեղափոխման ընթացքում չծալվի։


Եթե փաստաթուղթը տուփով է ուղարկվելու, դրա մեջ կարող եք դնել օդային բարձիկներ։ Կարող եք ընտրել նաև անջրանցիկ ծրար, որը ավելի անվտանգ կդարձնի փաստաթղթի առաքումը։


Լրացուցիչ անվտանգության համար կարող եք տեղադրել ձեր փաստաթղթերը կնքված թղթե ծրարի մեջ և այն փակել պլաստիկ ծրարով: Սա հասցեատիրոջը ցույց կտա, որ դուք բոլոր ջանքերը գործադրել եք փաստաթղթի գաղտնիությունը ապահովելու համար:


Ցանկանում եք պատվիրել փաստաթղթերի առաքում։ Փնտրում եք առաքում իրականացնող ընկերություն։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև առաքման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք ձեր փաստաթղթերի առաքումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում