Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսազերծում

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսազերծում

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսազերծում

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելու հարցը այսօր ավելի քան ակտուալ է։ Պատճառը շատ պարզ է։ Հայ վարորդների շրջանում ավելացել են էլեկտրական ավտոմեքենաներ նախընտրողները։ Սրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ էլեկտրական ավտոմեքենաների շարժման հիմքը հոսանքն է, այլ ոչ վառելիքը։


Այս տարվա միայն առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 414 էլեկտրական ավտոմեքենա, նախորդ տարում՝ 1894։ Այս մեքենաները Հայաստան են ներմուծվում հիմնականում Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԱՄԷ-ից, հարևան Վրաստանից։


Էլեկտրական ավտոմեքենաների մաքսազերծում ՀՀ-ում իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության ավտոմեքենաների մաքսազերծման կենտրոնում՝ Գյումրիում։


Ի տարբերություն շատ այլ ներմուծվող ապրանքների մաքսազերծման՝ էլեկտրական մեքենաների մաքսազերծումն ունի արտոնություններ։


Կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա մինչև 6400 հատ էլեկտրական մեքենայի մաքսազերծման համար։ Այս արտոնությունը կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ընդ որում, հաջորդ տարվա համար արտոնություն կտրվի 8000 էլեկտրական ավտոմեքենաների համար։


Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից, կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը:


Արտոնություն ստացող քվոտայի քանակի սպառվելուց հետո մաքսային մարմինը այլևս չի կարող տրամադրել տվյալ սակագնային արտոնությունը։ Արտոնությունը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցն արդեն հատել է ՀՀ սահմանը և ներկրողը մաքսային մարմնին է ներկայացրել համապատասխան հայտարարագիրը։ Միաժամանակ գրանցված ապրանքային հայտարարագրերի պարագայում արտոնությունը կկիրառվի այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որն ավելի վաղ է հատել ՀՀ մաքսային սահմանը։


Կառավարության այս որոշումն ունի հետադարձ ուժ։ Պետությունը կվերադարձնի ֆիզիկական անձանց 2022 թ-ի հունվարի 1-ից հետո, իսկ իրավաբանական անձանց մարտի 28-ից հետո էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքը։


Էլեկտրական մեքենաների մաքսազերծում իրականացնելիս արտոնություններ են գործում նաև ԱԱՀ-ի վճարման համար։


2021 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը։ Համաձայն դրա՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ) ներմուծման և (կամ) օտարման մասով ավելացված արժեքի հարկի արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։


Ցանկանում եք ավելին իմանալ էլեկտրական ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելու և դրա ընթացակարգերի մասին, դիմեք մաքսային բրոքերի։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ:


Դարձրեք էլեկտրական ավտոմեքենաների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում