Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մաքսային հսկիչ գներ

Մաքսային հսկիչ գներ

Մաքսային հսկիչ գներ

Մաքսային հսկիչ գներ արտահայտությունը վստահաբար լսել են ապրանքների ներմուծման փորձ ունեցողները։ Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկիչ գներ սահմանելը այժմ նրանց աշխատանքում ընդունված գործընթաց չէ։


Սակայն ժամանակին մաքսային արժեքներ որոշելիս մաքսային մարմիններն առաջնորդվել են նաև մաքսային հսկիչ գներ կիրառելու սկզբունքով։ Մաքսային հսկիչ գները մաքսային մարմինների համար ծառայել են որպես ստատիստիկ և ֆիքսված գներ։ Կոնֆիդենցիալ այս հսկիչ գները օգնել են մաքսային մարմիններին ապրանքների մաքսային արժեքը որոշելիս։


Այժմ մաքսային հսկիչ գներ կիրառելու փոխարեն մաքսային մարմիններն առաջնորդվում են մաքսային արժեքի որոշման 6 հիմնական մեթոդներով։
1. մաքuային արժեքի որոշումն` ըստ գործարքի գնի մեթոդի,
2. մաքuային արժեքի որոշումն` ըuտ նույն ապրանքների գործարքի գնի,
3. մաքuային արժեքի որոշումն` ըuտ համանման ապրանքների գործարքի գնի,
4. Հայաuտանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքuային uահմանով տեղափոխվող ապրանքների մաքuային արժեքի որոշում,
5. մաքuային արժեքի որոշումն` ըuտ հաշվարկային արժեքի,
6. մաքuային արժեքի որոշման պահուuտային մեթոդ:


Ընդ որում այս մեթոդներից միայն առաջին կետն է որոշվում և հայտարարագրվում հայտարարատուի կողմից: Միաժամանակ մաքսային օրենսգրքով սահմանված է նաև, որ մաքսային մարմինները իրավունք ունեն ներկայացված փաստաթղթերի անարժանահավատ լինելու դեպքում չընդունել այս մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը` որպես հիմք մաքսային վճարներ հաշվարկելիս։ Ահա նման դեպքերում էլ կիրառվում են մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները` ըստ վերոնշյալ հերթականության:


Մաքսային մարմինների համար մաքսային արժեքներ որոշելիս ընդունված պրակտիկա է հետևյալը։ Ապրանքի մաքսային գները հնարավորության դեպքում որոշվում են վերջին 90 օրվա մեջ տվյալ երկրից, տվյալ ծագման երկրով մոտավոր նույն խմբաքանակի մեկ այլ ներմուծողի համար սահմանված մաքսային արժեքի կիրառմամբ։ Եթե մաքսային մարմիններն ունենում են կասկած հայտարարատուի կողմից ներկայացվող մաքսային արժեքի վերաբերյալ, ապա հիմք է ստեղծվում մեկ այլ ներմուծողի կողմից նմանատիպ ապրանքների համար սահմանված մաքսային արժեքը դիտարկելու։


Այլ կերպ ասած՝ երբ մաքսային մարմինները տեսնում են, որ հայտարարատուն մաքսային արժեքի խելամիտ գին է ներկայացրել, ապա հենց դրանով են առաջնորդվում։ Հակառակ դեպքում կիրառում են այլ մեթոդներ։


Ցանկանում եք ավելին իմանալ մաքսային գործընթացների վերաբերյալ։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։

Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում