Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Փորձագիտական ընկերություն

Փորձագիտական ընկերություն

Փորձագիտական ընկերություն

Փորձագիտական ընկերություն դիմելու անհրաժեշտություն մաքսային մարմինները հաճախ են ունենում մաքսային ծառայություն իրականացնելիս։


Ի՞նչն է պատճառը։ Ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող օգտագործված ապրանքների մաքսային արժեքը մաքսային մարմինները իրենք կարող են որոշել։ Սակայն, երբ իրավաբանական անձանց կողմից են Հայաստան ներմուծվում օգտագործված ապրանքներ, մաքսային արժեքը որոշելու հարցում կարող են առաջանալ բարդություններ։


Հենց այս պատճառով էլ մաքսային մարմինները դիմում են փորձագետների և լիցենզավորված փորձագիտական ընկերությունների։ Այս ընկերությունները և անհատ փորձագետները որոշում են օգտագործված ապրանքի շուկայական գինը։ Իսկ եթե դա պարզել հնարավոր չէ, ապա որոշում են, թե ապրանքը Հայաստան հասցնելու համար որքան միջոցներ կծախսվեն։


Հիմք ընդունելով փորձագիտական ընկերության և փորձագետների կողմից ներկայացվող արժեքները՝ մաքսային մարմիններն իրականացնում են օգտագործված ապրանքի մաքսային արժեքի որոշում։


Այսպիսով, մաքսային մարմինները մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով իրավասու են իրենց կողմից իրականացվող աշխատանքներին օրենքով սահմանված կարգով ներգրավելու պետական իրավասու մարմինների մասնագետների և փորձագետների։


Ըստ օրենսդրության՝


1. Մաքսային փորձաքննության իրականացման համար ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։


2. Մաքսային փորձաքննության եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։ Մաքսային փորձաքննության եզրակացության բոլոր էջերը ստորագրում է փորձագետը, և դրանք վավերացվում են մաքսային փորձաքննությունն իրականացնող մարմնի կնիքով։

Մաքսային մարմինները կարող են դիմել նաև լիցենզավորված փորձագիտական ընկերությունների։ Դրանց դիմելու կարգը ևս սահմանվում է օրենքով։

1. Լիազորված այլ կազմակերպության փորձագետներին մաքսային փորձաքննությունը հանձնարարվում է միայն այն դեպքում, երբ այդպիսի փորձաքննության իրականացումն անհնար է մաքսային փորձագետների կողմից։

2. Լիազորված այլ կազմակերպության փորձագետը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում ներգրավվում է պայմանագրային հիմունքներով։

3. Մաքսային փորձաքննության իրականացումը մաքսային մարմնի կողմից լիազորված այլ կազմակերպության փորձագետին հանձնարարվելու դեպքում փորձագետը պետք է փորձաքննություն նշանակած մաքսային մարմին ներկայացնի իր՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները հաստատող փաստաթղթերը։

Ցանկանու՞մ եք ավելին իմանալ փորձագիտական ընկերություն դիմելու և դրանց կողմից ապրանքների շուկայական գինը որոշելու մասին։ Դիմեք մաքսային բրոքերի։ Դուք կստանաք ոչ միայն խորհրդատվություն, այլ մաքսային բրոքերի օգնությամբ կպատրաստվեք բեռի մաքսազերծման գործընթացւն։

Փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում