Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մաքսային տուգանքներ

Մաքսային տուգանքներ

Մաքսային տուգանքներ

Մաքսային տուգանքներ առաջանում են մաքսային կանոնների խախտման հետևանքով։ Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է մեր երկրի մաքսային օրենսդրությանը և մաքսային ոլորտին առնչվող կանոնների խախտմանը։


Առանձնացրել ենք մի քանի մաքսային տուգանքներ։


·Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության`առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:


·Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:


· Հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում ՀՀ չներմուծելը`առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ: Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ`առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:


·Սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաև մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը` անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց` առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:


· Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը`որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:


Հարկավոր է իմանալ նաև, որ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման:

Ցանկանում եք խուսափել մաքսային տուգանքներ վճարելուց, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։Դարձրեք ձեր բեռի մաքսազերծումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում