Մաքսային տարանցումը մաքսային ընթացակարգ է, որի անհրաժեշտությունը ծագում է մի երկրից մյուսը ապրանքներ տեղափոխելիս միջանկյալ երկիր ընտրելիս։ Ընդ որում մաքսային տարանցում հնարավոր է իրականացնել ոչ միայն մեկ, այլ մի քանի կետերում՝երկրներում։
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` մաքսային տարանցումը կիրառվում է հետևյալ ապրանքները տեղափոխելիս՝
1) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին.
2) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից ներքին մաքսային մարմին.
3) օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Մաքսային միության ապրանքները, եթե դա նախատեսված է սույն հոդվածի 5-րդ կետով, ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին.
4) օտարերկրյա ապրանքները՝ մեկ ներքին մաքսային մարմնից մեկ այլ ներքին մաքսային մարմին.
5) Մաքսային միության ապրանքները մեկնման վայրի մաքսային մարմնից մինչև ժամանման վայրի մաքսային մարմին Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով
Մաքսային տարանցում ՀՀ տարածքով իրականացնում են տարբեր երկրներ։ ՀՀ տարածքը, որպես միջանկյալ մաքսային տարածք է դիտարկվում օրինակ մեր հարևան Վրաստանի և Իրանի համար։ Ընդ որում, Վրաստանը օգտագործում է ՀՀ տարածքը Իրան բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Եվ հակառակը Իրանից բեռներ են տեղափոխվում ՀՀ մաքսային տարածքով դեպի Վրաստան։ Հարևան Իրանը օգտագործում է ՀՀ մաքսային տարածքը նաև բեռներ հասցնելու համար ՌԴ։ Եվ բնականաբար Ռուսաստանը ևս մեր երկրի տարածքով իրականացնում է փոխադրումներ դեպի Իրան։
Իրանը, որ գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո, առավելապես կարևորում է Հայաստանի մաքսային տարածքով բեռնափոխադրումների իրականացումը։
ՀՀ-ն որպես մաքսային տարանցման կարևոր երկիր է դիտարկվում հատկապես պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Պատճառներից մեկը Ռուսաստանի համար սահմանված միջազգային պատժամիջոցներն են։ Ռուսասատանը օգտագործում է ՀՀ տարածքը մաքսային տարանցման համար նաև պատժամիջոցների պատճառով։
Արևմուտքի և Եվրոպայի տարբեր երկրնեը ևս դիտարկում են Հայաստանը, որպես մաքսային տարանցման երկիր։ Բեռները կարողեն հալ Հայաստան և ուղևորվել ՌԴ ու այլ տարբեր երկրներ։
Ցանկանում եք ավելին իմանալ մաքսային տարանցում ՀՀ տարածքով թեմայի վերաբերյալ Փնտրում եք մաքսային բրոքեր։Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք ձեր բեռի մաքսազերծումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։