Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ներմուծում լիզինգով

Ներմուծում լիզինգով

Ներմուծում լիզինգով

Ներմուծում լիզինգով ՀՀ-ում կարելի է իրականացնել մի շարք ոլորտների համար։ Մեր երկրում առավելապես կարևորվում է լիզինգի տրամադրումը ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Դրանք տրամադրվում է ինչպես անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ իրավաբանական անձանց և գյուղատնտեսական կոոպերատիվներին։


Հայաստանում կան մի շարք բանկեր, որոնք տրամադրում են լիզինգ։ Այս բանկերից են Ամերիա բանկը, Ակբա բանկը և այլն։ Բանկերի կողմից լիզինգ տրամադրվում է անասնաբուծության, բուսաբուծության, սառնարանային տնտեսության, սպանդանոցային տնտեսության և այլ ոլորտների համար։ Լիզինգով հնարավոր է ձեռք բերել նաև բեռնատար ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, այլ տեսակի սարքավորումներ։


Այսպիսով դուք կարող եք լիզինգով ձեռք բերել ձեզ անհրաժեշտ սարքավորումները, հասցնել դրանք Հայաստան, ստանալ աշխատանքից շահույթ և մարել բանկերի առաջ ձեր ստանձնած պարտավորությունները։


Լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, լիզինգի առարկայի ՀՀ ներմուծման հետ կապված ծախսերը։ Լիզինգով ներմուծման առավելություններից է լիզինգով մաքսազերծում իրականացնելու հնարավորությունը։ Ավելացված արժեքի հարկը ևս մտնում է լիզինգով ներմուծում իրականացնելու ծախսերի մեջ։ Հաջորդ առավելություներից է լիզինգով բեռնափոխադրում իրականացնելու հնարավորությունը։ Այսինքն՝ տեղափոխման ծախսերը ևս մտնում են ներմուծման ընդհանուր ծախսերի մեջ։


Լիզինգ տրամադելիս ֆինանսավորման ժամկետները կախված են գործարքի ռիսկայնությունից, ձեռք բերվող գույքի տեսակից և բիզնեսի առանձնահատկություններից: Լիզինգի տոկոսադրույքը կախված է նաև ֆինանսավորման ժամկետից։


Սովորաբար, կախված լիզինգի առարկայի տեսակից այն տրամադրվում է մինչև 8 տարի մարման ժամկետով։ Հայաստանյան բանկերը լիզինգ են տրամադրում ՀՀ դրամով։


Լիզինգը ժամկետայնության, վերադարձելիության և հատուցման սկզբունքների տեսանկյունից շատ մոտ է վարկին, սակայն լիզինգը չի կարելի համարել վարկ:


Լիզինգի առավելություններ են՝


• Ի տարբերություն վարկի` չի պահանջում գույքի գրավադրում:
• Ի տարբերություն սովորական վարձակալության` սարքավորումը ժամկետի վերջում դառնում է կազմակերպության սեփականությունը:
• Բանկը մատուցում է խորհրդատվական ծառայություն` նվազագույնի հասցնելով ձեռք բերման ռիսկը, անհրաժեշտության դեպքում առաջարկելով համապատասխան վճարային գործիքներ:
• Ֆինանսական վարձակալության ընթացքում սարքավորումը կազմակերպության հաշվեկշռում հաշվառվում է և ամորտիզացվում` մասնակցելով շահութահարկի հաշվարկման նվազեցումներին:
• Վարձավճարների գրաֆիկ տրամադրելիս հաշվի են առնվում բիզնեսի ցիկլը և սեզոնայնությունը:

Ցանկանում եք իրականացնել ապրանքի ներմուծում, փնտրում եք բեռնափոխադրող։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից և անհատներից։

Դարձրեք ապրանքների ներմուծումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում