Մաքսային սահմանաչափ չհատելու պարագայում դեպի ՀՀ հնարավոր է մի շարք ապրանքներ ներկրել որոշակի արտոնություններով։ Բացի դա հնարավոր է ներմուծել տարբեր ապրանքներ առանց մաքսազերծման։
Մաքսային արտոնություններ են ստանում՝
1) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները,
2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները,
3) ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանով տեղափոխվող՝ մաքսատուրքի և հարկերի արտոնություն ունեցող ապրանքները,
4) ֆիզիկական անձանց կողմից սահմանով տեղափոխվող` ՀՀ-ում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները,
5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված մշակութային արժեքները:
Մաքսային սահմանաչափ չգերազանցելու դեպքում հնարավոր է տարբեր ապրանքներ ներմուծել առանց մաքսային վճարների։
Օրինակ օդային տրանսպորտով որպես ուղեկցող բեռ ներմուծում է կոշիկ: Որպեսզի առանց մաքսային վճարների տեղափոխվի այն պետք է համապատասխանի օրենքով սահմանված բնաիրային չափերի։ Այս դեպքում մաքսային արժեքը չպետք է գերազանցի 10 000 եվրոյին համարժեք գումարը և ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 50 կիլոգրամը:
50 կգ-ն չգերազանցելու դեպքում հնարավոր է առանց մաքսային վճարների ներմուծել նաև այլ ապրանքներ ու ապրանքատեսակներ։ Օրինակ՝ մանածագործական արտադրատեսակներ, ապակե արտադրատեսակներ, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքներ և այլն։
Որ միայն կիլարագրամներով մաքսային սահմանաչափ չգերազանցելու դեպքում, այլ նաև ապրանքները հատերով ներմուծելու դեպքում ևս կան մաքսային արտոնություններ և մաքսային վճարների բացակայություն։ Այս եղանակով հնարավոր է օրինակ ՀՀ սահմանով առանց մաքսային վճարի անցկացնել 200 հատ ծխախոտ։
ՀՀ մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ՀՀ ներմուծել €5,000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ։
Արտոնությամբ կարող են ներմուծվել հետևյալ չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման օգտագործված ապրանքները՝
1.կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 հատ,
2.անձնական գործածության իրեր՝ յուրաքանչյուր տեսակից 10 հատ,
3.տնային գույք՝ յուրաքանչյուր տեսակից 6 հատ:
Ցանկանում եք ավելին իմանալ մաքսային սահմանչափի մասին։ Դիմեք մաքսային բրոքերի։ Մաքսային բրոքերը կօգնի Ձեզ հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային սահմանաչափի շրջանակում ապրանքները արտոնություններով կամ առանց մաքսազերծման ներմուծելու համար։
Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։ Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: