Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Տարանցիկ բեռնափոխադրում

Տարանցիկ բեռնափոխադրում

Տարանցիկ բեռնափոխադրում

Տարանացիկ բեռնափոխադրում իրականացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր երկրներ են անմիջական հարևաններ։ Այսինքն՝ բեռները միշտ չէ, որ հնարավոր է միանգամից մի երկրից մյուսը տեղափոխել՝ առանց երրորդ երկրի սահմանը հատելու անհրաժեշտության։


ՀՀ տարածքը ևս օգտագործվում է տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու համար։


«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն այնպիսի մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների պահպանման դեպքում ուղարկող մաքսային մարմնից նշանակման մաքսային մարմին ապրանքները փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման:


Մաքսային միության մաքսային օրենքների համաձայն` մաքսային տարանցումը կիրառվում է հետևյալ ապրանքները տեղափոխելիս՝
1) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին։
2) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից ներքին մաքսային մարմին։
3) օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Մաքսային միության ապրանքները, եթե դա նախատեսված է սույն հոդվածի 5-րդ կետով, ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին։
4) օտարերկրյա ապրանքները՝ մեկ ներքին մաքսային մարմնից մեկ այլ ներքին մաքսային մարմին։
5) Մաքսային միության ապրանքները մեկնման վայրի մաքսային մարմնից մինչև ժամանման վայրի մաքսային մարմին Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով:
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքու հետևյալ պայմաններում՝
1) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ մեկնման վայրի մաքսային մարմինը։
2) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ ներքին մաքսային մարմինը։
3) ներքին մաքսային մարմնից մինչեւ մեկնման վայրի մաքսային մարմինը։
4) մի ներքին մաքսային մարմնից մինչեւ մեկ այլ ներքին մաքսային մարմինը։
5) մաքսային մարմինների միջեւ՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով եւ (կամ) ծովով:

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցներ են համարվում՝
1) օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը։
2) մաքսային ուղեկցումը։
3) ապրանքների փոխադրման ենթուղու սահմանումը:

Ցանկանում եք իրականացնել տարանցիկ բեռնափոխադրում։ Դիմեք մաքսային բրոքերի։ Մաքսային բորքերը կուղղորդի Ձեզ և կօգնի հավաքագրել համապատասխան փաստաթղթերը տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու համար։

Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։ Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում