Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրող ընկերություններ Հայաստանում

Բեռնափոխադրող ընկերություններ Հայաստանում

Բեռնափոխադրող ընկերություններ Հայաստանում

Բեռնափոխադրող ընկերություններ Հայաստանում ընտրելիս խորհուրդ ենք տալիս առաջնորդվել մի քանի կանոններով։

Բեռնափոխադրման արագություն
Համաշախարհային հետազոտություններից մեկը ցույց է տալիս, որ պատվիրատուների 42 տոկոսը ցանկանում է առաքվող կամ բեռնափոխադրվող ապրանքը ստանալ միևնույն օրը։ Կարևորե՛ք, առաքման արագությունը, նախապես պարզեք, երբ է բեռի փոխադրման վերջնաժամկետը։

Բեռնափոխադրման ուղիների իմացություն
Հայաստանի նման փոքր երկրում թվում է՝ շատ հեշտ է տարածության մեջ կողմնորոշվելը։ Բայց քիչ չեն դեպքերը, երբ բեռնափոխադրողները տասնյակ անգամներ զանգահարում են՝ ինչ-որ փողոց կամ հասցե ճշտելու համար։ Բեռնափոխադրող ընկերություններ Հայաստանում ընտրելիս կարևորե՛ք, որ բեռնափոխադրող ընկերությունը տեղյակ լինի այն տարածքին, որտեղ իրականացնելու է բեռնափոխադրում։ Առանց ձեզ անհանգստացնելու էլ հստակ իմանա ձեզ հասնելու ուղիները, կարճ ճանապարհները, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջանան բեռնափոխադրումների ընթացքում։

Հաճախորդների սպասարկում
Բեռնափոխադրող ընկերության մասին պատկերացում կազմելու առաջին քայլը վերաբերմունքն է հաճախորդի հանդեպ։ Որքանո՞վ է ընկերությունը պատասխանատու, ինչպե՞ս է վերաբերում ձեր կարիքներին և պահանջներին։ Արդյո՞ք հաշվի է առնում ձեր բեռի առանձնահատկությունները և առաջարկներ անում ըստ դրանց։ Բեռնափոխադրող ընկերություններ Հայաստանում ընտրելիս ուշադրություն դարձրեք սպասարկման որակին։

Մասնագիտացում
Որոշ ապրանքներ, ինչպիսիք են փչացող ապրանքները, պահանջում են բեռնափոխադրման հատուկ պայմաններ։ Նույնիսկ ամենափոքր սխալը կարող է հսկայական կորուստների պատճառ դառնալ։ Հասկացեք՝ արդյոք բեռնափոխադրողը կարող է ձեզ առաջարկել համապատասխան հնարավորություններով հագեցած բեռնափոխադրման միջոցներ։ Հաշվի առեք նաև, թե հատուկ բեռների փոխադրման ժամանակ, օրինակ միրգ, բաջարեղեն, դեղեր, կենդանական և բուսական ծագման ապրանքներ, որքանո՞վ են ճիշտ փաթեթավորում ապրանքը։ Կամ, առահասարակ, արդյո՞ք բեռնափոխադրող ընկերությունը ստանձնում է փաթեթավորման պատասխանատվությունը։ Հնարավոր է նաև ապրանքը հեշտ կոտրվող է կամ ջերմաստիճանային սխալ պայմաններում փչացող, կարևորե՛ք այս հանգամանքը։

Բեռնափոխադրման գները
Բազմազանության մեջ առաջին պատահած բեռնափոխադրողին ընտրելն այնքան էլ խելամիտ չէ։ Ուսումնասիրեք շուկան, գտեք գնառաջարկներ և նոր միայն կատարեք վերջնական ընտրություն։Այսօր այս ամենը հեռախոսազանգերով անելը ժամանակի զուր վատնում է, փոխարենը օնլայն հարթակները կօգնեն ձեզ և՛ խնայել ժամանակ, և՛ ուսումնասիրել տարբեր առաջարկներ։

Ստեղծել հարցում