Մաքսային տերմինալներ կան աշխարհի բոլոր կետերում։ Մաքսային տերմինալները հագեցած են ապրանքների և փաստաթղթերի մաքսային հսկողության և մաքսազերծման համակարգով։
Այստեղ մատուցում են նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների պահեստավորման, դրանց փոխադրման և հարակից ծառայություններ:
Մաքսային տերմինալներ ասելով, սովորաբար, նկատի ենք առնում հետևյալ բաժիններով հագեցած տարածք՝
· ընդունման կետ
· բեռնման-բեռնաթափման բաժին
· տեսակավորման, փաթեթավորման բաժին
· բեռների, բեռնատարերի կշռման բաժին
· ցիկլային հաշվարկների բաժին
Մաքսային տերմինալի ենթակառուցվածքը ներառում է նաև բաց և փակ վերաբեռնման գոտիներ, ժամանակավոր պահպանման պահեստ, սառնարանային պահեստներ, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռք, ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածք, գրասենյակային տարածքներ, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգ։
Տերմինալի տարածքում գործող ծառայությունները ներառում են՝
· բարձում/բեռնաթափում
· բեռի պահեստավորում
· բեռի պահեստավորում սառնարանում
· պահպանություն
· կշռում
Մաքսային տերմինալների տարածքում գործում է նաև մաքսային-բրոքերային ծառայությունների մատուցման համակարգ։ Այստեղ մասնավորապես իրականացվում է՝
· տրանզիտային, ներմուծվող կամ արտահանվող բեռների մաքսային ձևակերպում,
· բեռների ստացում մաքսային պահեստով,
· անհրաժեշտ ուղղորդող փաստաթղթերի ձևակերպում և հաշվառումների վարում,
· սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և նմանատիպ այլ փաստաթղթերի ձևակերպում։
Մաքսային տերմինալներ ընտրելիս կարևորեք, որ այնտեղ լինի՝
· բոլոր տեսակի բեռների սպասարկում՝ միջազգային չափանիշների համապատասխան
· մաքուր տարածք, պահեստային խցիկներ՝ բեռների պահպանման համար, պահպանվող ապրանքը խնամքով պահպանելու համար
· մաքսային տերմինալի տարածքում գործող բանկի լիարժեք/բազմաֆունկցիոնալ մասնաճյուղ, տեղում անհրաժեշտ բոլոր բանկային գործարքներն իրականացնելու հնարավորություն
· ավտոմեքենաների համար նախատեսված էլեկտրական կշեռքի, ինչպես նաև՝ պալետավորված ու փաթեթավորված բեռների համար նախատեսված կշեռքի առկայություն։
Մաքսային տերմինալներ մուտք գործելիս տեսնում ենք նաև մաքսային պահեստներ։ Մաքսային պահեստ են համարվում հատուկ սահմանված և հարմարություններով ապահովված կառույցները, շինությունները, բաց հրապարակները, որոնք նախատեսված են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների պահպանման համար:
Հայաստանի պարագայում մաքսային պահեստ ունենալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի ԵԱՏՄ օրենքով սահմանված որոշակի պայմանների։
Ցանկանում եք ավելին իմանալ մաքսային տերմինալների մասին։ Այս հարցում ձեզ կօգնեն մաքսային բրոքերները։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։ Դարձրեք Ձեր բեռի մաքսային ընթացակարգերը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: