ISO սերտիֆիկատ ընկերություններին և արտադրողներին տրամադրվում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության սահմանած չափանիշներին համապատասխանելու դեպքում։
Տարբեր ոլորտներ և արտադրություններ անվտանգ դարձնելու նպատակով ISO սերտիֆիկատ տրամադրվում է ավելի քան 24,000 տարբեր չափանիշների պահպանման համար ամբողջ աշխարհում։ Եթե ընկերությունը իր ծառայությունների կամ ապրանքի համար ստանում է ISO սերտիֆիկատ, դա նշանակում է, որ ստանդարտացման ենթակա ծառայությունը կամ ապրանքը համապատասխանում է այս ոչ կառավարական միջազգային կազմակերպության սահմանած պահանջներին և չափանիշներին։ Սա հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հետևել որակի կառավարման համակարգին, առավել մեծ վստահություն վայելել և դառնալ գրավիչ արտաքին ներդրողների համար։
Ստանդարտները մշակված են արտադրանքի, ծառայությունների և համակարգերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը ապահովելու համար: ISO սերտիֆիկատ տալիս է ոչ թե անմիջականորեն այս կազմակերպությունը, այլ առանձին երկրներում գործող սերտիֆիկացման մարմինները՝ առաջնորդվելով միջազգայնորեն ընդունված նորմերով։
Երբեմն այս սերտիֆիկատ ունենալը ոչ թե զուտ ցանկություն է, այլ պարտադիր հանգամանք, մի քանի ոլորտներում առանց այդ սերտիֆիկատի անգամ արտադրածը վաճառել հնարավոր չէ, օրինակ՝ ավտոմոբիլային արտադրության մեջ։
Կան ոլորտներ, որտեղ հնարավոր է նաև օրենքով կամ երկրորդ կողմի պահանջով ծառայություն մատուցող կամ արտադրանք վաճառող ընկերությունը պարտադիր ձեռք բերի ISO սրտիֆիկատ։ Օրինակ՝ շինարարական ոլորտը, նավթի և գազի արդյունահանությունը, արտադրության մի շարք տեսակների դեպքում՝ այդ թվում սննդի և այլն։
ISO ստանդարտները սովորաբար բաժանվում են երեք խմբի, դրանցից առաջինը անվտագության և առողջության ստանդարտներն են։ Սրանք հատկապես կարևոր են սնունդ արտադրողների և արտահանողների կամ մեկ այլ երկրից ներմուծողների համար։ Ըստ ստանդարտների՝ սնունդը պետք է զերծ լինի մանրէաբանական վտանգներից, քիմիական վտանգներից, ֆիզիական վտանգներից և ալերգեններից։
Այս նույն ստանդարտների տակ են մտնում նաև բժշկական սարքավորումների արտադրումը և հետագայում դրանց վաճառքը, երբ դրանք պահանջում են սարքերի համապատասխանություն սահմանված չափանիշներին։
Ստանդարտների մեկ այլ խումբ են կազմում բնապահպանական կառավարմանն առնչվող ստանդարտները՝ ընկերությունների կողմից էկոլոգիական վնասները նվազեցնելու նպատակով։
Հաջորդ խումբը փոխադրամիջոցների արտադրության ստանդարտներին են, երբ արտադրվող փոխադրամիջոցները ստուգվում են ընդհուպ մատակարարման շղթայում։
Ունեք ապրանքներ, որոնք արդեն իսկ ստացել ISO սերտիֆիկատ, ցանկանում եք դրանք արտահանել և փնտրում եք բեռնափոխադրող։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք արտահանումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ: