Կահույքի փաթեթավորում և փոխադրում իրականացնելը բարդ ու աշխատատար գործընթաց է։ Կահույքի փաթեթավորում և փոխադրում իրականացնելիս նախ պետք է հասկանալ՝ արդյոք կահույքը պատշաճ կերպով նախապատրաստված է այս գործընթացին։
Նախ, պետք է հեռացնել կահույքի բոլոր կցամասերը և փաթեթավորել դրանք առանձին փաթեթներում: Ինչ կարելի է հանել պահարաններից՝ հանեք։ Բոլոր իրերը, գրքերը, դարակները։ Այս ամենը փաթեթավորվում է առանձին, որպեսզի պատահաբար չընկնի փոխադրման ժամանակ:
Հետո գալիս է ապակե տարրերի և հայելիների հեռացման հերթը, եթե,իհարկե, դրանք շարժական են։ Դրանք ևս պետք է զգուշորեն փաթեթավորել, ցանկալի է ընտրել պղպջակավոր պաշտպանիչ թաղանթներ։ Կահույքի որոշ մասեր կարելի է փաթաթել նաև անկողնու ծածկոցներով։ Դրանք կպաշտպանեն քերծվածքներից, նաև մաքուր կպահեն տեղափոխման ենթակա կահույքը։
Կահույքը բեռնատարին հասցնելիս նպատակահարմար է ընտրել կողային բեռնման տարբերակով մեքենաները: Այսպես գործընթացը առավել հեշտ կլինի։ Հավելյալ ապահովության համար ցանկալի, որ մեքենայում լինեն ամուր ժապավեններ և գոտիներ ՝կահույքը ֆիքսելու և անշարժացնելու համար։ Կահույքի փաթեթավորում և փոխադրում իրականացնելու կարևոր սկզբունքներից է, որ փաթեթավորված կահույքի առանձին մասերի միջև չլինի դատարկ տարածության:
Որպեսզի կահույքը մեքենայում հնարավորինս հարմարավետ տեղավորվի, ապա հիշեք։ Նախ բեռնատար են ուղարկում մեծ չափսերով կահույքը։ Հսկայական զգեստապահարաններ, անկյունային բազմոցներ, մահճակալներ, պահարաններ և դարակներ. այս ամենը ավելի լավ է անմիջապես տեղավորել մեքենայի մեջ: Հենց մեծ կահույքն է դառնալու առաջին շերտը, որի վրա կարելի է բարձել կահույքի մյուս փոքր կտորները։
Եթե մեքենայում բեռնվող կահույքը կարող է հեշտությամբ կեղտոտվել և փոշոտվել, ապա ծածկեք դրանք։ Եթե այն շատ թանկարժեք է և բոլոր կողմերից պետք է պաշտպանված լինի, ապա մեքենայի հատակին փռեք կտորներ կամ ստվարաթուղթ, որպեսզի չվնասեք կահույքի ոտքերը:
Եթե ունեք առանձնապես կարևոր կահույք, հնաոճ սնդուկ կամ ապակե դռներով զգեստապահարան, ապա ավելի լավ է հնարավորինս ապահովեք դրա տեղափոխման անվտանգ գործընթացը։ Պատրաստեք հատուկ գոտիներ, որոնք կարող են օգտագործվել կահույքը բեռնատարին ամրացնելու համար։
Ցանկանում եք իրականացնել կահույքի փաթեթավորում և փոխադրում։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։