Ակցիզային հարկը պետական հարկի տեսակ է։Այս հարկատեսակը հաշվարկվում է և վճարվում պետական բյուջե։ Այն վճարվում է օրենքով սահմանված ապրանքների մի քանի տեսակների համար։ Հարկվում է ինչպես դրանց ներմուծման, այնպես էլ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար։
Ակցիազային հարկը որոշելու համար հիմք են հանդիսանում ապրանքի տեսակը, դրա բացթողնման գինը, մաքսային արժեքը և ծավալը։Ինչպես նաև կիրառվում է ակցիզային հարկի դրույքաչափ։
Ակցիզային հարկ է վճարվում հետևյալ ապրանքների համար։
․ էթիլային սպիրտ, սպիրտային խմիչքներ, գարեջուր, գինի,
․ ծխախոտի արտադրանք՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, սիգարներ, սիգարելաներ,
․քսայուղ, բենզին, դիզելային վառելիք, հում նավթ, նավթամթերքներ, նավթային գազեր, գազանման այլ ածխաջրածիններ, սեղմված բնական գազ։
Ակցիզային հարկ են վճարում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները։ Ինչպես նաև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և իրացնողները։
Եթե ինքներդ պատրաստվում եք ներմուծել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք, ապա պետք է վճարեք այն ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում։
Անհատ ձեռնարկատերերից բացի ակցիզային հարկ կարող են վճարել նաև ֆիզիկական անձինք։ Օրենքը սրա համար սահմանում է հստակ դեպքեր։ Երբ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում: Ֆիզիկական անձանց այս գործունեությունը սահմանվում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով։
Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքները համարվում են ակցիզային հարկման ենթակա, երբ ներմուծվող ապրանքների չափաքանակները գերազանցում են ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
Ի դեպ,օրենքով նախատեսվում է Հայաստան ներմուծվող և Հայաստանում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ։ Ըստ դրա, ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստան ներմուծվող և Հայաստանում արտադրվող ալկոհոլային խմիչքները և ծխախոտի արտադրանքը։
Եթե պատրաստվում եք ներմուծել ապրանքներ, որոնք հարկվում են ակցիզային հարկով կարող եք օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից։ Մաքսային բրոքերը ձեզ ոչ միայն կտա խորհրդատվություն, այլ նաև կօգնի պատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ ակցիզային հարկը վճարելու համար։
Ցանկանում եք ստանալ խորհրդատվություն ակցիզային հարկի մասին։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ մաքսային բրոքերներից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռի մաքսազերծումը առավել արդյունավետ և խելացի։