Ոսկու արտահանում Հայաստանից իրականացվում է դեպի Հնդկաստան, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հայկական ոսկու պահանջը փոքր քանակով առկա է նաև Հոնկոնգում և Իտալիայում։
Մինչև 2017 թվականը ոսկու արտահանումը առավել մեծ ծավալներով իրականացվում էր դեպի Կանադա։ Դրանից հետո և մինչև 2020 թվականը ոսկու արտահանման ամենամեծ ծավալներն ուղղվում էին Շվեյցարիա։
Սակայն վերջին տարվա ընթացքում Հայաստանից ոսկու արտահանումը դեպի Շվեյցարիա սկսել է պակասել։ Օրինակ, 2021-ի առաջին ամիսներին Հայաստանից Շվեյցարիա արտահանվել է մոտ 163 մլն դոլարի ոսկի:
Իսկ 2020-ին ավելի քան 65 միլիոն դոլարով ավել էր արտահանվել։Փոխարենը Հայաստանը այս երկիր է արտահանում պղնձի խտանյութ։ Իսկ Հայաստանից արտահանվող այս հումքի պահանջը Շվեյցարիայում աճում է։ Հայաստանը արտահանել է գրեթե 148 միլիոն դոլարի պղձի խտանյութ։Գրեթե այնքան, որքան ոսկի։
Նախորդ տարի Հայաստանը ոսկի է արտահանել հիմնականում Հնդկաստան։ Ոսկու արտահանումը դեպի Հնդկաստան կազմել է այս հումքի արտահանման 99 տոկոսը։ Այսպիսով արտահանվել է շուրջ 1358 կգ ոսկի։ Իսկ մաքսային արժեքը կազմել է 50․2 մլն դոլար։
Նախորդ տարի 2021 թվականի առաջին ամիսների ընթացքում Հայաստանը արտահանել է շուրջ 1400 կգ ոսկի։ Ընդհանուր մաքսային արժեքը կազմել է ավելի քան 51 միլիոն դոլար։Հայաստանից հիմնականում ոսկի են արտահանում 5-6 խոշոր ընկերություններ։
Հայաստանի ընդերքում առկա ոսկու պաշարները հանքարդյունահանվում են և արտահանվում են։ Հայաստանում արդյունահանվող ոսկին արտահանվում է ամբողջությամբ։ Պատճառն այն է, որ Հայաստանում այն վերջնական մշակում չի անցնում։
Հայաստանը ոսկին արտահանում է չմշակված, կիսամշակ և փոշու տեսքով։ Կիսամշակ ոսկին այլ երկրներում արդեն ենթարկվում է վերջնական մշակման։
Հանքարդյունահանված ոսկու խտանյութից ստացվում է ոսկու համաձուլվածք։ Սա էլ հենց կիսամշակ ոսկին է։
Կիսամշակ ոսկին դորե համաձուլվածք է։ Սրա բաղադրության մեջ մտնում են ոսկի, արծաթ և այլ մետաղներ։ Կիսամշակ ոսկին Հայաստանից արտահանվում է ձուլակտորների տեսքով։
Հայաստանից արտահանվող ոսկու ձուլակտորները և ոսկյա զարդերը արտահանվում են ապրանքային տարբեր ծածկագրերով՝ մաքսային կոդերով։
Ցանկանում եք արտահանել ոսկի և փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։