Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Գյումրու մաքսատուն

Գյումրու մաքսատուն

Գյումրու մաքսատուն

Գյումրու մաքսատուն ասելով նկատի ունենք ավտոմեքենաների մաքսազերծման հյուսիսային մաքսատուն-վարչությունը։ Գյումրու մաքսատունը ավտոմեքենաների մաքսազերծմամբ սկսել է զբաղվել 2019-ի աշնանից։


Ավտոմեքենաների մաքսազերծումը տեղափոխվեց Գյումրու մաքսատուն մի քանի պատճառով։ Նախ 2019-ին աննախադեպ թվով մեքենաներ ներկրվեցին Հայաստան։ Այդ շրջանում Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն -վարչությունում հսկայական հերթեր էին գոյանում։ Ավտոմեքենաների մաքսազերծումը Գյումրի տեղափոխելով փորձ արվեց թեթևացնել այս իրավիճակը։


Մյուս պատճառը տնտեսականն էր։ Ավտոմաքսազերծումը տեղափոխելով Գյումրու մաքսատուն նպատակ կա նպաստել այս քաղաքի տնտեսական զարգացմանը։


Ավտոմաքսատունը Գյումրիում տեղակայելու պատճառներից է նաև Հայաստանի հյուսիային հատվածը զարգացնելը։ Քանի որ հենց այստեղով են հիմնականում Հայաստան ներկրվում ավտոմեքենաները։


Գյումրու մաքսատունը աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 09։00-18։00-ն։ Ի ուրախություն վարորդների, ընդմիջման ժամեր չկան։


Երևանում մաքսազերծման գործընթացը բեռնաթափելու համար Գյումրու մաքսատուն են ներկայացվում ինչպես անհատների, այնպես էլ տնտեսվարողների մեքենաները։
Գյումրու մաքսատանը մազսազերծվում են ինքնաշարժ եղանակով սահմանը հատած բոլոր մեքենաները։ Նաև ավտոքարշակներով տեղափոխված մեքենաները։


Ավոտոմեքենաների մաքսազերծման ամենաակտիվ շրջանում՝2019-ին, Գյումրու մաքսատանը օրական մաքսազերծում էր ավելի քան 500 մեքենա։ Այստեղ այդ շրջանում հերթերը չեն անցել 1 կմ 300 մետրը։ Մինչդեռ Արարատյան մաքսատուն- վարչությունում դրանք առավել երկար էին։

Գյումրու մաքսատանը ամեն օր հնարավոր է մաքսազերծել 1200 մեքենա։


Մաքսատունն աշխատում է այն սկզբուքնով, որ աշխատանքային օրվա ընթացքում մաքսատուն մտած ցանկացած մեքենա հենց նույն օրը սպասարկվում է։
Եթե պատրաստվում եք ձեր մեքնան մաքսազերծել Գյումրու մաքսատանը, ապա կհետաքրքրի նաև մաքսազերծման ժամանակահատվածը։


Եթե դուք պատրաստել եք բոլոր փաստաթղթերը և դրանք պատշաճ վիճակում են, մաքսազերծման ամբողջ ընթացքը կպահանջի 30 րոպե։ Սրա մեջ մտնում է մեքենան ավտոմաքսատուն հասցնելը, կայանելը, մաքսային ձևակերպումը, բանկում վճարում կատարելը, ավտոմեքենան բացթողելը։
Իսկ միայն ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը տևում է 10-12 րոպե։


Որպեսզի Ձեր ավտոմեքենայի մաքսազերծումն էլ տևի արագ, օգտվեք մաքսային բրոքերի ծառայություններից։ Մաքսային բրոքերը կօգնի պատրաստվել մեքենայի մաքսազերծմանը և ներկայացնել մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Հասցե՝ Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):


Ցանկանում եք մաքսազերծել Ձեր ավտոմեքենան և փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ մաքսային բրոքերներից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռի մաքսազերծումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում