Մաքսային տեղեկատու պատրաստելիս փորձել ենք առանձնացնել ամենակարևոր տեղեկությունները, որոնք կօգնեն Ձեզ մաքսային մարմինների հետ գործընթացներում։
Բայց նախ մաքսատների մասին։ Պետական այս հատուկ մարմինները կարևոր դեր են խաղում սահմանային հատվածների պահպանման հարցում։ Մասնավորապես, հսկում են սահմանով ապրանքներ անցկացնելու, տրանսպորտային միջոցները վերահսկելու գործընթացները։ Մաքսատներում են կատարվում մաքսային հիմնական ընթացակագերը։ Օրինակ՝ գանձվում են մաքսային վճարներ, տեղի է ունենում մաքսային հսկողություն, ինչպես նաև բեռների մաքսազերծում։
Մաքսատների տեղակայման վայրերը հիմնականում գտնվում են տվյալ երկրի սահմանամերձ հատվածներում։ Օրինակ, եթե ծովային երկիր է, նավահանգստային հատվածներում, երկաթուղային կայաններում, ավտոմեքենաների անցման հանգույցներում և այլն։
Մաքսային տեղեկատու պատրաստելիս կարևորել ենք, որ Դուք ծանոթ լինեք Հայաստանում գործող մաքսատներին և մաքսային կետերին։ Ահա դրանք՝
1․ Արարատյան մաքսատուն-վարչություն
Այս մաքսատունը գտնվում է Երևանում, Ծովակալ Իսակովի պողոտայում։
2․ Արևելյան մաքսատուն-վարչություն
Մաքսատունը տեղակայված է Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորում։ Մաքսատան ստորաբաժիններից է Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժինը, Բագրատաշենի մաքսային կետ-բաժինը, Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժինը։
3․ Արևմտյան մաքսատուն-վարչություն
Այս մաքսատունը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ Դրա ստորաբաժիններից է բացթողնման բաժնի 3-րդ՝ փոստային բաժանմունքը։ Այն տեղակայված է Հայփոստ ընկերության փոխանակման կենտրոնում։ Այս բաժանմունքը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր պետք է ստանան ծանրոցներ։
4․ Հարավային մաքսատուն-վարչություն
Գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիանի տարածաշրջանում։ Մեղրիի մաքսային կետ-բաժինը այս մաքսատան ստորաբաժիններից է։
5․ Հյուսիսային մաքսատուն-վարչություն
Գտնվում է Շիրակի մարզում ՝ Գյումրիում։ Ստորաբաժիններից են Բավրայի մաքսային կետ-բաժինը, «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժինը։ Այստեղ է նաև գտնվում մեքենաների մաքսազերծման կենտրոնը։

Եթե Ձեզ անհրաժեշտ է մաքսային տեղեկատու, ապա կարող եք դիմել մաքսային բրոքերների։ Օգտվելով մաքսային բրոքերի ծառայություններից՝ Դուք կստանաք մաքսային գործընթացների վերաբերյալ ամենակարևոր և անհրաժեշտ տեղեկությունները։ Մաքսային բրոքերը Ձեզ կօգնի հավաքագրել մաքսային մարմիններում պահանջվող փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը, կտա տեղեկատվություն և խորհրդատվություն բեռի մաքսազերծման, մաքսային վճարների վերաբերյալ։ Մեր օրերում մաքսային բրոքերները դարձել են թարգմանիչներ, ովքեր հաճախորդների համար պարզեցնում են մաքսային մարմինների աշխատանքը։
Փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: