Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մրգի արտահանում

Մրգի արտահանում

Մրգի արտահանում

Մրգի արտահանում Հայաստանն իրականացնում է ինչպես դեպի ԵԱՏՄ երկրներ, այնպես էլ Եվրոպա, Իրաք, ԱՄՆ, նաև հարևան Վրաստան։Իհարկե, սպառման ամենամեծ շուկան Ռուսաստանն է։


Բուսական ծագման մթերքները, մասնավորապես, միրգը արտահանվող ապրանքախմբերից 5-րդն է։ Թեև տարեց տարի արտահանման ծավալներում կարող են լինել տատանումներ, կախված բերքատվությունից, ճգնաժամային իրավիճակներից, բայց արտասահմանյան շուկայի պահանջարկը հայկական մրգի հանդեպ, միևնույն է, կայուն է։


Մրգի արտահանում իրականացնելիս Հայաստանից առավելապես արտահանվում են մի քանի տեսակի մրգեր։ Դրանցից մեծ ծավալներ են ապահովում ծիրանը և խաղողը։ Ծավալներով զիջում են, բայց պահանջարկ ունեն սալորը, դեղձը, կեռասը։


Արտահանման ակտիվ սեզոնը կախված է նշված մրգերի հասունացման շրջաններից։ Հայաստանից արտահանվում է ամենաբարձր որակի, ապրանքային լավագույն տեսքն ունեցող միրգը։


Մրգի արտահանումը պահանջում է որոշակի պայմանների ապահովում։ Որպեսզի դրսի շուկա հասնի հայկական միրգը լավ ապրանքային տեսքով, փոխադրելիս պահանջվում են սառնարանային համապատասխան պայմաններ, օդափոխության հատուկ համակարգ։ Նման պայմանները անհրաժեշտ են, որ միրգը թարմ մնա և հետագայում հնարավորություն ստեղծվի այն իրացնել շահավետ գներով։


ԵԱՏՄ շուկա մրգի արտահանում իրականացնելիս անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․


1.արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,
արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային փաստաթղթերը – CMR
3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ
4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր
5. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի կողմից,
6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։

ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ , որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ ծագման երկիրը, ապրանքի անվանումը, արտադրողի անվանումը և հասցեն,, արտահանողի անվանումը և հասցեն,ստացողի անվանումը և հասցեն,պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Ցանկանում եք իրականացնել մրգի արտահանում, փնտրում եք բեռնափոխադրող։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից և անհատներից։

Դարձրեք մրգի արտահանումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում