Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրում Դուբայից

Բեռնափոխադրում  Դուբայից

Բեռնափոխադրում Դուբայից

Բեռնափոխադրում Դուբայից իրականացվում են աշխարհի բազմաթիվ երկրներ։ Դուբայի գլխավոր առևտրային գործընկերներն են Ճապոնիան, Չինաստանը, ԱՄՆ-ն,Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը, Հնդկաստանը, Իրանը, Գերմանիան, Իտալիան։ Արտահանվող հիմնական ապրանքներն են բնական գազը և հում նավթը, ինչպես նաև սննդամթերքը, մետաղները, ոսկին, ոսկերչական իրերը, մեքենաները, ալյումինը, պղինձը։


Դուբային մեծ եկամուտներ է բերում նավթի արտահանումը։ Ըստ վերջին հետազոտությունների, հում և վերամշակված նավթի արտահանումը Դուբային բերում է տարեկան մոտ 100 միլիարդ դոլարի եկամուտ։ Նավթի վրա հիմնված արտադրանքի արտահանումը կազմում է ԱՄԷ ընդհանուր արտահանման ավելի քան 60%-ը։


Դուբայը աչքի է ընկնում ապրանքներ ներմուծելու և արտահանելու մեծ հնարավորությամբ։ Իսկ սա ի շնորհիվ բարենպաստ աշխարհագրական դիրքի, Դուբայը դարձել է Մերձավոր Արևելքի կարևորագույն առևտրային կենտրոններից մեկը ։ Դուբայը հագեցած է ծովային նավահանգիստներով և օդանավակայաններով, որոնք հնարավորություն են տալիս մեծ քանակությամբ ապրանքներ փոխադրել։


Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր Հայաստանի առաջնային առևտրային գործընկերների շարքում է։ Բեռնափոխադրում Դուբայից իրականացնելիս Հայաստան են ներմուծվում մի շարք ապրանքներ։


ԱՄԷ-ի տեսակարար կշիռը Հայաստանի ներմուծումների կազմում կազմում է մոտ 2 տոկոս։ Բեռնափոխադրումների Դուբայից իրականացնելիս Հայաստան է ներմուծվում զգալի քանակի ադամանդ։ Ներմուծվող ադամանդը ծառայում է որպես հումք, որը հայ ադամանդագործների կողմից վերամշակվելուց հետո արտահանվում է ավելի թանկ գնով։ Դուբայից ներմուծվող հումքը հիմնականում ավելի էժան է մյուս երկրներից ներմուծվող հումքի համեմատ։


Ներմուծման կազմում մյուս համեմատաբար խոշոր ծավալի ապրանքը ոսկին է։Ներմուծվում է նաև ոսկու փոշի։
Դուբայից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելիս գործում են և ծովային, և օդային և ցամաքային ուղիները։ Փոխադրման ձևի ընտրությունը կախված է արտահանողի նախընտրությունից։ Ամենարարագ ճանապարհը օդայինն է։ Սա հնարավորություն է տալիս միանգամից ստանալ ապրանքը, հաճախ առանց տրանզիտ երկրների։
Մյուս ճանապարհը ծովայինն է։ Չունենալով ծովային հաղորդակցության հնարավորություն, Հայաստանը օգտվում է կամ վրացական Փոթի նավահանգստից կամ իրանական Բանդար Աբբաս նավահանգստից։
Ցամաքային ճանապարհը, երբ բեռները հիմնականում Հայաստան են հասնում հարևան Իրանով առավել երկար է և ժամանակատար։


Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում Դուբայից, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից և անհատներից։


Դարձրեք բեռնափոխադրումը Դուբայից խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում