Խաղողի արտահանում Հայաստանից հիմնականում իրականացվում է դեպի հարևան Վրաստան և ԵԱՏՄ երկրներ։ Համեմատության համար նշենք, որ սպառման ամենամեծ շուկան Ռուսաստանն է, ինչպես մյուս պտուղբանջարեղենի դեպքում։
Սկզբնական շրջանում խաղողի արտահանում իրականացվում էր բավական փոքր ծավալներով՝ մոտ 1000 տոննա, հիմա ցուցանիշները առնվազն երեսնապատկվել են։
Հայաստանից սկսվում է խաղողի արտահանում օգոստոս ամսից։ Կախված խաղողի տեսակներից՝ խաղող արտահանվում է մինչև ուշ աշուն։ Կախված է, թե խաղողը միջահաս է, թե վաղահաս։
Իսկ եթե խաղողն ունի նաև սառնարային պահման հատուկ պայմաններ, արտահանում հնարավոր է իրականացնել նաև ձմեռային ամիսներին։
Հայաստանից արտահանվում է ամենալավ որակի, ապրանքային ամենագրավիչ տեսքով խաղողը։ Արտերկիր խաղողի արտահանում իրականացնելիս հատկապես ընտրվում են Արարատի և
Արմավիրի մարզի խաղողների տեսակները։ Արտահանվում են սեղանի խաղողներ, օրինակ Սև Հայաստան, Քիշմիշ, Մխիթար, Էրեբունի, Անուշիկ սորտի խաղողները։
ԵԱՏՄ անդամ երկրներ խաղող արտահանելիս բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
- ծագման երկիրը,
- ապրանքի անվանումը,
- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
- արտահանողի անվանումը և հասցեն,
- ստացողի անվանումը և հասցեն,
- պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
ԵԱՏՄ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝
1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,
արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ,
4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր
5. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր
Ցանկանում եք արտահանել խաղող, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք խաղողի արտահանումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։