Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Հեղուկ գազի ներմուծում

Հեղուկ գազի ներմուծում

Հեղուկ գազի ներմուծում

Հեղուկ գազի ներմուծում Հայաստանն իրականացնում է Ռուսաստանից, Իրանից, Իրաքից։ Թեև կան բանակցություններ նաև Քաթարից հեղուկ գազ ներմուծելու, բայց այս երկիրը առևտրային գործընկեր դեռ չի դարձել այս հարցում։


Վերջին տարիների ցուցանիշներով, Հայաստանը հեղուկ գազ առավելապես ներմուծում է հարևան Իրանից։ 2021թ-ին հեղուկ գազի ընդհանուր պաշարի 61,3 տոկոսը ներմուծվել է Իրանից, 27,7 տոկոսը՝ Ռուսաստանից, 11 տոկոսը՝ Իրաքից։


Հեղուկ գազի պահանջարկը ՀՀ-ում սկսեց աճել վերջին տարիներին։ Կային վարորդներ, որ նախընտրեցին բենզինի կամ սեղմված գազի փոխարեն օգտագործել հեղուկ գազ։ Չնայած աճող պահանջարկին, ըստ հաշվարկների, 2021թ-ին ՀՀ-ում մեքենաների միայն 12 տոկոսն է լիցքավորվել հեղուկ գազով։


Հեղուկ գազի ներմուծման պահանջարկի աճի հիմնական պատճառն այն է, որ բենզինը թանկ է, իսկ սեղմված գազը ժամանակի ընթացքում բացասաբար է ազդում մեքենայի վրա։ Փոխարենը՝ հեղուկ գազն ունի շոշափելի առավելություններ, օրինակ ՝


·առավել քիչ ծախսատար է և էժան,
·բնությանն ավելի քիչ է վնասում, քանի որ պակաս թունավոր է։ Նաև ունի արտանետումների զգալիորեն քիչ քանակություն,
·մեքենայի շարժիչում նստվածքների առաջացման հավանականությունը փոքրացնում է,
·պահեստավորման համար, ի տարբերություն բնական գազի, պահանջում է ավելի փոքր տարածք,
·հեղուկ գազը կարգավորում է շարժիչի հզորությունը, էլաստիկությունն ու լավ աշխատանքը։ Նաև բարելավում է շարժիչային յուղի հատկությունները


Հեղուկ գազի ներմուծման համար, ըստ մեր երկրի օրենսդրության, սահմանված են որոշակի հարկեր։ Այսպիսով, երբ ներմուծվող հեղուկ գազը անցնի մաքսային ընթացակարգերով, պետք է վճարել ԱԱՀ և ակցիզային հարկ։ Իսկ ինչպե՞ս են հաշվարկվում այս վճարները։


ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը։ Ակցիզային հարկով հարկման ենթակա է ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և Մաքսային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:


Եթե ցանակնում եք ներմուծել հեղուկ գազ և ցանկանում եք պատրաստվել մաքսային գործընթացներին, դիմեք մաքսային բրոքերի։ Բրոքերը ոչ միայն կօգնի հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը, այլ նախապես կհաշվարկի մաքային բոլոր վճարները։


Ցանկանում եք իրականացնել հեղուկ գազի ներմուծում, փնտրում եք մաքսային բրոքեր։Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։Դարձրեք հեղուկ գազի ներմուծումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ։

Ստեղծել հարցում