Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ինչպես գրանցել ԱՁ կամ ՍՊԸ

գրանցել ընկերություն հայաստանում

Ինչպես գրանցել ԱՁ կամ ՍՊԸ

Ինչպես գրանցել ԱՁ կամ ՍՊԸ և քայլերի ինչ հաջորդականություն կա։ Ինչպես գիտենք, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ձևերից մեկն անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելն է: ԱՁ գրանցելով անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։


Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ:


ԱՁ գրանցելու առավելություններից մեկն էլ այն է, որ գրանցումը կատարվում է փաստաթղթային նվազագույն պահանջներով։ Այս դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։Ի դեպ, այս գործակալություն են ներկայացվում նաև ՍՊԸ գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Այսպիսով, ԱՁ գրանցելու համար անհատ ձեռնարկատերը ներկայացնում է՝


·անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) և պատճենը,
·պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, վճարը կազմում է 3000 ՀՀ դրամ

Եթե ներկայացված տվյալները ճշգրիտ են, ԱՁ-ի գրանցումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
ՍՊԸ ստեղծելու համար իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է անհրաժեշտ ներկայացնել՝


·դիմում, որը լրացվում է պետական գրանցում իրականացնող մարմնում,
·ընկերության հիմնադրման մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը։ Այն պետք է բովանդակի դրույթներ ընկերության հիմնադրման, մասնակիցների կազմի, մասնակիցների բաժնեմասերի չափերի, ընկերության կանոնադրության հաստատման, ընկերության գործադիր մարմնի ձևավորման մասին։ Նաև դրույթ այն մասին, որ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն


·ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ընկերության բոլոր հիմնադիրները
·իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից:

Հիշեցնենք նաև, որ ի տարբերություն ԱՁ-ի գրանցման, ՍՊԸ-ի գրանցման համար պետական տուրք չի գանձվում:


ՍՊԸ-ների գործունեությունը կարգավորվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, այստեղ կարող եք ծանոթանալ ՍՊԸ-ների գրանցման վերաբերյալ հավելյալ մանրամասների։


Ցանկանում եք գրանցել ԱՁ կամ ՍՊԸ, այնուհետև իրականացնել արտահանում կամ ներմուծում։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։Դարձրեք բեռնափոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ։

Ստեղծել հարցում