Կոսմետիկայի ներմուծում Հայաստանը հիմնականում իրականացնում է մի քանի առևտրային գործընկեր երկրներից։ Կոսմետիկայի ներմուծումը մեր երկրի համար թիրախային նշանակության և ծավալների ուղղություն չէ։ Թվերը ցույց են տալիս, որ 2021 թվականին Հայաստանը ներմուծել է 69 միլիոն դոլարի յուղեր, օծանելիք, լոգանքի պարագաներ և կոսմետիկ միջոցներ։
Հայաստանը կոսմետիկ միջոցներ է ներմուծում Չինաստանից,ԱՄՆ- ից, Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից Իսրայելից, Իրանից, Եվրոպական միության երկրներից և ևս մի քանի երկրներից։ Կոսմետիկ միջոցների ներմուծումը 2021թ-ին կազմել է ներմուծումների շուրջ 1,3 տոկոսը։
Կոսմետիկայի ներմուծմամբ զբաղվողները լավ գիտեն՝ մաքսային մարմիններում այս ապրանքները ներմուծելիս պետք է մի քանի կանոններ իմանալ։ Կոսմետիկայի ներմուծման առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ կոսմետիկա հասկացությունը՝ որպես ապրանքների ամբողջություն, մաքսային գործընթացներում չկա։
Կոսմետիկ յուրաքանչյուր ապրանք դասակարգվում է ըստ իր ԱՏԳ ԱԱ ծածկագրի (մաքսային կոդի)։ Լինի դա դեմքի կրեմ, շամպույն, ստվերաներկ, թե շրթներկ, մաքսազերծելիս հաշվի է առնվում յուրաքանչյուրի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը առանձին։
Իսկ ինչպես հայտնի է, հենց այս ծածկագրերն են որոշում, թե ներմուծողը ինչ մաքսային վճարներ, հարկեր և դրույքաչափեր պետք է վճարի։
Մաքսային մարմինների հետ աշխատանքում կոսմետիկայի ներմուծման վերաբերյալ այս ընթացակարգերի մասին տեղեկացված լինելը կարևոր է։ Այն կօգնի նման ապրանքներ ներմուծելիս առավել պատրաստված աշխատել մաքսային մարմինների հետ։
Կոսմետիկայի և կոսմետիկ միջոցների ներմուծում իրականացնելիս շատերը նախընտրում են աշխատել մաքսային բրոքերի հետ։ Մաքսային բրոքերը կոսմետիկա ներմուծելիս կօգնի նախ հասկանալ, թե մաքսային ինչ ընթացակարգեր են սպասվում։ Ըստ ապրանքի տեսակի՝ կներկայացնի ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, նախապես հաշվարկելով մաքսային վճարները և դրույքաչափերը։ Մաքսային բրոքերին դիմելու որոշումը արդարացված է նաև նրանով, որ դուք հնարավորինս խուսափում եք սխալներ թույլ տալուց։ Օրինակ այլևս չեք երկմտոում, արդյո՞ք չեք սխալվել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը որոշելիս կամ փաստաթղթերը կազմելիս։
Մաքսային բրոքերը կօգնի նաև պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պարտադիր պետք է ներկայացնեք մաքսային մարմիններին։Իսկ սրանց հավաքագրումը պակաս կարևոր գործընթաց չէ մաքսային մարմինների հետ աշխատանքում։
Ցանկանում եք իրականացնել կոսմետիկայի ներմուծում, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։Դարձրեք կոսմետիկայի ներմուծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։