Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Թանկարժեք քարերի արտահանում և ներմուծում

Թանկարժեք քարերի արտահանում և ներմուծում

Թանկարժեք քարերի արտահանում և ներմուծում

Թանկարժեք քարերի արտահանում և ներմուծում իրականացնելիս Հայաստանն ունի մի շարք առևտրային գործընկերներ։ Թանկարժեք քարերից հիմնականում արտահանվում են բնական, անմշակ նաև մշակված ալմաստ, զմրուխտ, սուտակ, շափյուղա, ալեքսանդրիտ, բնական մարգարիտ։Ներկրվում է առավելապես ադամանդ։


Միջազգային տեղեկագրերից տեղեկանում ենք, որ թանկարժեք մետաղներ Հայաստանը ներմուծում է Պերուից, Գվինեյաից, Կոնգոյից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ երկրներից։ Հայաստանից թանկարժեք քարեր արտահանվում են ԱՄՆ, Եվրոպական միության երկրներ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Քուվեյթ, Չեխիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։


Թանկարժեք քարերի ներմուծման ցուցանիշներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ 2021 թվականին բնական քարերի արտահանումը արտահանումների ընդհանուր ծավալում կարևոր տեղ է զբաղեցրել։ Թանկարժեք մետաղների, թանկաժեք քարերի և մարգարիտների, մետաղադրամների արտահանումը միասին կազմել է շուրջ 327 միլիոն դոլար։


Թանկարժեք քարերի արտահանումը և ներմուծումը մշտապես պետության ուշադրության և վերահսկողության ներքո է՝ հաշվի առնելով արտահանվող ապրանքի նշանակությունը։
Թանկարժեք քարերի ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման համար սահմանված է պետական վերահսկողության ակտի տրամադրում։ Այն տրամադրում է և որպես լիազոր մարմին է հանդես գալիս Էկոնոմիկայի նախարարությունը:


Վերահսկողության ակտը ստանալու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝


1) հայտ, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն


2) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված

ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիայի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է նշված ծածկագրերով

3) պայմանագիր և (կամ) հաշիվ ապրանքագրի պատճենները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում կողմերի միջև համաձայնությունը հավաստող այլ փաստաթուղթ


4) Քիմբերլի գործընթացի հավաստագրի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է 710210000, 710221000, 710231000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով

5) թանկարժեք քարերի ներմուծման կամ արտահանման դեպքում՝ N 1 և N2 ձևերին կամ N3 և N 4 ձևերին և N 5 ձևին համապատասխան տեղեկանքներ։Այս տեղեկանքների մասին առավել մանրամասն տեղեկացեք նախարարության հարթակներից


Ցանկանում եք իրականացնել թանկարժեք քարերի ներմուծում և արտահանում, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։Դարձրեք թանկարժեք քարերի ներմուծումը և արտահանումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ։

Ստեղծել հարցում