Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Թանկարժեք բեռների փոխադրում

Թանկարժեք բեռների փոխադրում

Թանկարժեք բեռների փոխադրում

Թանկարժեք բեռների փոխադրում ասելով շատերը սխալմամբ հասկանում են միայն հնաոճ իրերը և զարդերը։ Բայց այս բեռների ցանկում պետք է անպայման ներառել նաև փխրուն և հեշտությամբ կոտրվող իրերը, էկզոտիկ բույսերը և կենդանիները, ցուցահանդեսային իրերը, թանկարժեք մետաղները, թանկարժեք նյութերից պատրաստված ժամացույցները, բնական մորթիները, կաշիները, գորգերը և այլն։ Թանկարժեք բեռների փոխադրում իրականացնելը պատասխանատու գործընթաց է և պահանջում է որոշակի պահանջների կատարում։ Ի վերջո, բեռնափոխադրողի խնդիրը այս իրերը անվնաս և անվտանգ դեպի նպատակակետ հասցնելն է։ Ահա մի քանի կարևոր կանոններ։


· Գնահատեք ապրանքին բնորոշ ռիսկերը։ Թանկարժեք բեռների փոխադրում իրականացնելիս դրանք պետք է հնարավորինս զերծ պահել հնարավոր ռիսկերց։ Այս պատճառով էլ որոշ թանկարժեք բեռներ կարող են պահանջել փոխադրման հատուկ պայմաններ։Օրինակ՝ հնաոճ սպասքը պետք է պաշտպանված լինի ցանկացած տատանումից, իսկ հին գրքերը՝ խոնավությունից։

· Մինչև բեռնափոխադրումը, թանկարժեք բեռը պետք է ուշադիր զննել և և պատշաճ փաթեթավորել: Փաթեթավորումը պետք է ապահովի բեռնափոխադրման ընթացքում բեռի անշարժությունը հնարավոր ցնցումներից և անսպասելի վտանգավոր իրավիճակներից։ Հետևաբար կախված թանկարժեք բեռի տեսակից՝ պետք է ընտրել համապատասխան փաթեթավորման տարբերակ և փաթեթավորման նյութեր։

· Թանկարժեք բեռներ փոխադրելիս անհրաժեշտ է վստահ լինել, որ ընտրված բեռնափոխադրողը վստահելի է։ Իհարկե սա կարևոր է ցանկացած տեսակի բեռների փոխադրում իրականացնելիս։ Սակայն պետք է նկատել, որ երբ խոսքը թանկարժեք բեռների մասին է, պատասխանատու փոխադրողի ընտրությունը առաջնային է դառնում։

·Կա կարծիք, որ արժեքավոր ապրանքների փոխադրման լավագույն տարբերակը օդային փոխադրումն է։Թեև այս տարբերակն առավել թանկարժեք է, բայց բեռը նպատակակետ հասնելու առավել կարճ ժամանակահատված է պահանջում։ Հետևաբար, պակասում են նաև հավանական ռիսկերը։


Այնուաամենայնիվ, եթե ընտրեք, օրինակ, ցամաքային բեռնափոխադրումը ապա հաշվի առեք հետևյալը։ Որպես կանոն, թանկարժեք բեռը փոխադրվում է հատուկ բեռնատարով, որը հագեցած է անվտանգության և արբանյակային հետևման համակարգով։Միջազգային պրակտիկայում սա թանկարժեք բեռների փոխադրման ընդունված տարբերակ է։ Լինում են նաև դեպքեր,որ թանկարժեք բեռների փոխադրում իրականացնելու համար պահանջվում է զրահամեքենա:


Ցանկանում եք իրականացնել թանկարժեք բեռների փոխադրում։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք թանկարժեք բեռների փոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում