Տենտ բեռնատարներով բեռնափոխադրում իրականացնելն ընդունված է բեռնափոխադրումների միջազգային պրակտիկայում։ Պատճառն այն է, որ տենտ բեռնատարները բավական հարմար փոխադրամիջոցներ են և՛ ներպետական, և՛ միջազգային փոխադրումներ իրականացնելու համար։
Տենտ բեռնատարները կոչվում են նաև վրանային բեռնատարներ։ Սրանք սովորաբար կիսակցորդով միանում են բեռնատարի հիմնական հատվածին։
Տենտ բեռնատարները,ի տարբերություն բեռնատարների այլ տեսակների, ունեն մի քանի առանձնահատկություններ։
Տենտ բեռնատարներով բեռնափոխադրում իրականացնելիս վրանային հատվածը սովորաբար լինում է կողային տախտակներով կամ առանց դրանց։ Բեռնվում են կողքից, վերևից կամ հետնամասից։ Սա նշանակում է, որ իդեալական է այն ապրանքների համար, որոնք կարելի է կուտակել իրար վրա:
Այս բեռնատարների տարողությունը սովորաբար տատանվում է 110 մ3-ից մինչև 120 մ3՝ կախված կիսակցորդի բարձրությունից և երկարությունից:
Տենտ բեռնատարներից միջազգային բեռնափոխադրումների շուկայում հաճախ օգտագործվում է եվրոտենտ տարբերակը։ Այն ունի հստակ չափագրումներ, որոնք մոտ են հետևյալին՝
Երկարությունը – 13,6 մ
Լայնությունը – 2,45 մ
Բարձրությունը – 2,45 մ
Ծավալը – 82 մ3
Բեռնատարողություն – 22 տոննա
Եվրոտենտը ունիվերսալ կիսակցորդ է, որն առավել հաճախ օգտագործվում է 20 տոննա բեռ տեղափոխելու համար։ Նման կիսակցորդների դիզայնը թույլ է տալիս հեռացնել վրանը, հեռացնել տախտակները, հեռացնել երկար բեռների կողային բեռնման տակդիրները և, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է ամբողջությամբ ապամոնտաժել այն: Սա նման տիպի թափքը դարձնում է ամենատարածվածներից և ամենապահանջվածներից մեկը։ Ստանդարտ հզորությունը 33 եվրոպալետ է:
Տենտ բեռնատարներով բեռնափոխադրում նպատակահարմար է իրականացնել փաթեթավորված, ցրտադիմացկուն, ծավալուն, բայց առավել թեթև բեռների փոխադրում։ Հարմար է նաև չփչացող, ջերմաստիճանային տատանումներին հեշտությամբ դիմացող բեռներ փոխադրելիս։
Այս մեքենաներով նպատակարհարմար չէ տեղափոխել ջերմաստիճանային խիստ պայմաններ և վերահսկողություն պահանջող բեռներ։ Պատճառն այն է, որ կիսակցորդը նախնական ջերմաստիճանը պահպանում է միայն կարճ ժամանակահատվածում և չի կարող ապահովել դրա կայունությունը երկար հեռավորության վրա տեղափոխման ժամանակ:Եթե, այնուամենայնիվ, որոշել եք հենց այս բեռնատարով փոխադրել զգայուն ապրանքներ, ապա պետք է հավելյալ սարքավորումներ լինեն՝ ապահովելու համապատասխան ջերմաստիճանային ֆոն։
Ցանկանում եք իրականացնել տենտ բեռնատարներով բեռնափոխադրում։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից և անհատներից։
Brokers-ի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռի փոխադրումը առավել արագ և մատչելի։